Անհետ կորած զինծառայողների ընտանիքիներին 300 հազար դրամ աջակցությունը կտրամադրվի նաև սեպտեմբերին

Անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունը հուլիսի 31–ի նիստում ընդունել է որոշում:

Զինծառայողի ընտանիքին ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն 300.000 դրամն առաջարկվում է տրամադրել մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ:

Հիմնավորման համաձայն՝ հուլիսի 26-ի դրությամբ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեն 21 անհետ կորած համարվող զինծառայողների ընտանիքներ:

Leave a Comment