📷 Տհաճ միջադեպ Ռոնալդուի և փոքրիկ երկրպագուների միջև․ ինչ է պատահել — Armsport.am

Կրիշտիանու Ռոնալդուն այս օրերին «Ալ-Նասր» ակումբի հետ մարզական հավաքի շրջանակում  գտնվում է Ավստրիայի Զալֆելդեն քաղաքում։

Թիմը հանգրվանել է շքեղ Brandlhof հյուրանոցում։ Ինչպես հայտնում է ավստրիական Krone թերթը, պորտուգալացի ֆուտբոլիստի ներկայությունը մեծ աժիոտաժ է առաջացրել տեղի երիտասարդ երկրպագուների շրջանում։

Ռոնալդուի ժամանումից հետո երկրպագուները սկսել են հավաքվել հյուրանոցի մոտ՝ ցանկանալով ստորագրություն ստանալ կամ լուսանկարվել իրենց կուռքի հետ։ Շաբաթ օրը մի խումբ երեխաներ ներթափանցել են հյուրանոց և թակել Ռոնալդուի սենյակի դուռը։ Զայրացած ֆուտբոլիստը դուրս է եկել սենյակից, բարձրաձայն խոսել դեռահասների հետ և սպառնացել ոստիկանություն կանչել։

Այնուամենայնիվ, հաջորդ օրը՝ կիրակի, Ռոնալդուն ժամանակ է հատկացրել երկրպագուներին՝ դուրս գալով հյուրանոցից, լուսանկարվելով և շփվելով նրանց հետ՝ բավարարելու նրանց ցանկությունը։

Leave a Comment