Հավատում եմ, որ մենք կորակավորվենք հաջորդ փուլ․ Ունիվերսիտատեա Կլուժի գլխավոր մարզիչ

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» Ռումինիայում ուժերը կչափի «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ։ Առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի։

Ռումինական ակումբի գլխավոր մարզիչ Իոան Սեբեուն խաղից առաջ վստահություն է հայտնել իր թիմի հաջողության հանդեպ։ 

«Այս խաղը կարևոր է ակումբի պատմության համար: Թիմը տաղանդավոր է, լավ մարզված և բնավորություն ունի: Ես վստահ եմ մեր ներուժի վրա և հավատում եմ, որ կխաղանք ավելի լավ, քան առաջնության մեկնարկին: Արդյունքների համար ժամանակ է պետք:

Հիմնական մարտահրավերը խաղացողների հոգեբանական պատրաստվածությունն է: Պետք է մոտիվացնել նրանց և պատասխանատվություն հաղորդել: Պատասխանատու խաղացողը ներգրավված է, նախաձեռնող և ակտիվ: Թիմային ոգին ձևավորվում է արդյունքներով և խաղադաշտում վերաբերմունքով: Մենք ֆիզիկապես պատրաստ ենք, և հաջորդ փուլ անցնելը կբարձրացնի մեր բարոյահոգեբանական վիճակը: Հաճախակի անցկացվող խաղերը պահպանում են ռիթմն ու կենտրոնացվածությունը:

Մենք պետք է ճիշտ ընտրենք մեկնարկային կազմն ու մարտավարությունը՝ հաշվի առնելով խաղացողների մարզավիճակն ու անհատական որակները: Կարևոր է ոգեշնչել նրանց՝ ընդգծելով խաղի պատմական նշանակությունը: Ճնշումը չպետք է չափազանց մեծ լինի. խաղացողները պետք է ցույց տան իրենց որակները, լինեն հավասարակշռված և ճիշտ որոշումներ կայացնեն: Հավատում եմ, որ մենք կորակավորվենք հաջորդ փուլ»,- Սաբեուի խոսքն է մեջբերում ռումինական ակումբի պաշտոնական կայքը։

Leave a Comment