ՀՀ կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը

ՀՀ կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

 

«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ՍՊ ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվում է հրուշակեղենի արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքի իրացնել ՀՀ տարածքում։

 

Հաշվի առնելով, որ արտադրատեսակների վաճառքներով պայմանավորված ընկերության անհատական որոշմամբ հաստատված ցանկում նշված հումքատեսակների քանակը սպառվել է՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ավելացնել քանակը և համապատասխանաբար արժեքը ևս 4․8 մլրդ դրամի չափով՝ առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար։

 

Իրականացվող փոփոխությունների արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 95․4 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 9․1 մլրդ դրամ։

 

Leave a Comment