«Եվրոպական եռյակի» հետ բանակցությունները կորցրել են իրենց իմաստը.Արաղչի

«Եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) երկրների հետ բանակցությունները կորցրել են իրենց իմաստը, քանի որ եվրոպացիները չեն կարող արդյունավետ քայլեր ձեռնարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Եվրոպացիների հետ հիմա իմաստ չունի բանակցել, քանի որ նրանք չեն կարող չեղարկել պատժամիջոցները կամ որևէ այլ բան անել։ Եթե նրանք փորձեն գործի դնել «snapback» մեխանիզմը (որը ենթադրում է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնում), դրանով նրանց համար ամեն ինչ կավարտվի», – ասել է նա Financial Times բրիտանական թերթին տված հարցազրույցում։

Leave a Comment