Պատրաստ ենք Շուշիում կամ Ղարաբաղի ցանկացած քաղաքում հյուպատոսություն բացել․ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Ակգյունը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հյուպատոսություն բացել Շուշիում կամ Ղարաբաղի ցանկացած քաղաքում։

«2021 թվականին մենք դիմում ենք ներկայացրել Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու համար։ Մինչ օրս ոչ մի երկիր այնտեղ հյուպատոսություն չունի։ Ադրբեջանը այս որոշումը կկայացնի իր ինքնիշխան իրավունքների շրջանակներում։ Մենք պատրաստ ենք Շուշիում կամ Ղարաբաղի ցանկացած քաղաքում հյուպատոսություն բացել Ադրբեջանի որոշմամբ», – նշել է դեսպանը։

Leave a Comment