Ռուսաստանը հայտարարում է, թե վերահսկողություն է հաստատել Չասով Յար քաղաքի նկատմամբ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Ուկրաինայի Դոնեցկի մարզի Չասով Յար քաղաքի նկատմամբ: Այս մասին հաղորդագրությունը հայտնվել է գերատեսչության Telegram ալիքում այսօր առավոտյան։

Ըստ ուկրաինական OSINT նախագծի Deep State քարտեզի՝ քաղաքի արևմտյան և հարավարևմտյան շրջանները մնում են մոխրագույն գոտում, այսինքն՝ չեն գտնվում ռուսական բանակի վերահսկողության տակ։

Ուկրաինական իշխանությունները և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը։

Leave a Comment