Կամչատկայում վերջին օրերին ավելի քան 130 երկրաշարժ է գրանցվել ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Կամչատկայում վերջին օրերին ավելի քան 130 երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայի ափերի մոտ մեկ ժամվա ընթացքում գրանցվել է 11 երկրաշարժ՝ 4,5-ից մինչև 6,7 մագնիտուդով, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։

Ընդհանուր առմամբ, ծառայության Telegram ալիքը վերջին օրերի ընթացքում հաղորդել է Կամչատկայի ափերի մոտ տեղի ունեցած ավելի քան 130 երկրաշարժի մասին։

Ավելի վաղ հաղորդվել էր Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի մասին, որը վերջին 70 տարվա մեջ ամենաուժեղն է համարվում։

Leave a Comment