Կրկին երկրшշարժ՝ Կամչատկայում․ երկրшշարժին կհաջորդեն հետցնցումները

Դիտում ՝ 25 491

Կամչատկայում  տեղի ունեցած 8.7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժին կհաջորդեն հետցնցումները: Հետցնցումների գործընթացը կդրսևորվի նոր իրադարձություններով առաջիկա ամիսներին,  այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի սեյսմոլոգիայի ինստիտուտից:

«Կամչատկայի ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժն ամենաուժեղն էր 1952 թվականից ի վեր։ Իշխանությունների տվյալներով՝ դրա ուժգնությունը հասել է 8.8 մագնիտուդի։ Կամչատկայում մտցվել է բարձր տագնապի ռեժիմ։ Առավոտյան ուժեղ երկրաշարժ է զգացվել  նաև Սևերո-Կուրիլսկում, որից հետո  հայտարարվել է ցունամիի սպառնալիքի մասին։ Ջրի առավելագույն ցայտքը հասել է մոտ 200 մետրի, տարածքում ապրում է 2.4 հազար մարդ, նրանց տարհանել են անվտանգ վայրեր։ Երկրաշարժը նաև ցունամի է առաջացրել Խաղաղ օվկիանոսում, որի սպառնալիքի մասին ավելի վաղ հայտարարել էին Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Ֆիլիպինների իշխանությունները։

Հետցնցումային գործընթացը շոշափելի իրադարձություններով կդրսևորի հետագա ամիսների ընթացքում», — պատմել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաբանության եւ սեյսմաբանության ինստիտուտում։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment