Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները շուտով կվերադառնան արձակուրդից և կսկսեն նախապատրաստվել գալիք մրցաշրջանին։
Goal պորտալի տվյալներով՝ թիմի նորեկներից հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյին սկզբում արգելվելու է մարզվել հիմնական թիմի հետ։ Իսպանիայի օրենսդրության համաձայն՝ Մաստանտուոնոն կարող է սկսել աշխատել «սերուցքայինների» առաջին թիմի հետ միայն 18 տարեկան դառնալուց հետո։ Այսինքն՝ մինչև օգոստոսի 14-ը, երբ նա դառնա չափահաս, արգենտինացին կմարզվի առանձին։
Մադրիդյան գրանդը Ֆրանկո Մաստանտուոնոյին գնել է «Ռիվեր Փլեյթից»՝ 45 միլիոն եվրոյի դիմաց։ Հունիսին Մաստանտուոնոն նշել է իր նորամուտը Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։