Օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան թղթային QR տոմսերը

Դիտում ՝ 23 827

Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով.

— Տրանսպորտային քարտ,

— Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից),

— Բջջային հավելված:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ օգոստոսի 1-ից թղթային տարբերակով QR կոդով ուղևորատոմսերն աստիճանաբար դուրս կգան շրջանառությունից։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ներհամայնքային տրանսպորտից օգտվելու կանոնները խախտելու համար տուգանքներ սահմանող օրենսդրական փաթեթը։

Օրենքը սահմանում է տուգանքների երեք հիմնական չափ, դրանք են․

— 10,000 դրամ՝ ուղեվարձը չվճարելու կամ տոմսը չվավերացնելու համար։ Սա վերաբերում է այն դեպքերին, երբ ուղևորը փորձում է երթևեկել առանց վճարման։

— 15,000 դրամ՝ ուրիշի անձի համար նախատեսված արտոնյալ տոմսից (օրինակ՝ թոշակառուի կամ ուսանողի) օգտվելու համար։

— 3,000 դրամ՝ տոմս ունենալու, սակայն այն վալիդատորով չվավերացնելու համար։ Այսինքն՝ այս տուգանքը նախատեսված է ոչ թե չվճարելու, այլ տրանսպորտային միջոց մտնելուց հետո ուղևորությունը չգրանցելու համար։

Leave a Comment