Իրանն ու ՌԴ-ն պատրաստ են ռազմական գործողությունների Զանգեզուրի միջանցքի դեմ՝ ԱՄՆ գործողությունների ֆոնին. «Իրանի ձայնը»


Միջազգային

Իրանն ու Ռուսաստանը պատրաստ են ռազմական գործողությունների Զանգեզուրի միջանցքի դեմ՝ ԱՄՆ գործողությունների ֆոնին: Նման գնահատում է հայտնել «Իրանի ձայնը»: Ըստ աղբյուրի.

«Զանգեզուրի միջանցքի շուրջ քննարկումներին ԱՄՆ միջամտության վերաբերյալ մտահոգությունների աճի ֆոնին, Իրանն ու Ռուսաստանը հայտարարել են ռազմական գործողությունների պատրաստակամության մասին։

ԱՄՆ-ն առաջարկել է Իրանի հետ սահմանին գտնվող տարածքը, որը կապում է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ, մեկ դարով վարձակալության տալ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությանը։

Վերլուծաբանների կարծիքով, այս քայլը կարող է լուրջ հարված հասցնել Ռուսաստանի շահերին Հարավային Կովկասում՝ այն լիովին բացառելով տարածաշրջանից, և միևնույն ժամանակ Իրանին դնել ԱՄՆ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտության վտանգի տակ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը ամերիկացիների գործողությունները որակել է որպես «բացահայտ խաբեություն»՝ ասելով, որ «Արևմուտքը այս առաջարկի հետևում թաքցնում է բացարձակապես օպորտունիստական քայլ»։

Ռուսաստանից բացի, լուրջ մտահոգություններ է հայտնել նաև Չինաստանը։ Պեկինը սպառնալիք է տեսնում տարածաշրջանում իր շահերի համար, մասնավորապես՝ չինական ապրանքների տարանցման հարցում՝ Հայաստանի երկաթուղիներով դեպի Եվրոպա, որը կարող է արգելափակվել, եթե միջանցքի վրա վերահսկողություն հաստատվի։

Իրանն ավելի վաղ ցույց է տվել իր պատրաստակամությունը ռազմական գործողություններ ձեռնարկելու՝ կանխելու համար Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի հետ իր սահմանի հնարավոր գերիշխանությունը։ Սակայն, Միացյալ Նահանգների ներգրավմամբ, ինչպես նաև Ռուսաստանի և Չինաստանի միանալով, այս մտադրությունները դառնում են ավելի լուրջ և համակարգված»։

Տես նաեւ https://t.me/iravunk/55455 

Leave a Comment