Պատգամավոր Արթուր Սարգսյանին մեղսագրվում է «կոռուպցիոն բնույթի հանցանք»


Քրեական

«Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավոր Արթուր Սարգսյանին մեղսագրվում է «կոռուպցիոն բնույթի հանցանք», հայտնում են ոստիկանությունից

2021-ի սեպտեմբերին, երբ նա Սյունիքի մարզի Սիսիան համայնքի նախկին ղեկավարն էր, ավագանու հաստատմանն է ներկայացրել 4,6 հեկտար արոտավայրը աճուրդի միջոցով օտարելու նախագիծ։ Արոտավայրն օտարվել է 661 հազար դրամով, չնայած, որ դրա շուկայական արժեքը շուրջ 16 միլիոն դրամ էր։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Leave a Comment