Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի հարավային Աս-Սուեյդա նահանգին, հաղորդում է Sham TV-ն։
Իսրայելական ինքնաթիռները ռմբակոծել են նահանգի մայրաքաղաք Աս-Սուվեյդա քաղաքի ծայրամասերը, ինչպես նաև Ռիմա-Հազեմ բնակավայրը։
Հարվածները ուղղված էին Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարությանը ենթակա ուժերի և արաբական ցեղային աշխարհազորայինների կենտրոնացված դիրքերին:
Ավիահարվածների հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: