Ռուսական տելեգրամյան աղբյուրը գրում է.
«Արևմուտքը նույնպես դուրս է գրում ռուսատյաց Փաշինյանին. Եվրոպական հանձնաժողովը փնտրում է նրա փոխարինողին:
Բրյուսելն այլևս չի թաքցնում այն փաստը, որ ԵՄ-ի համբերությունը Հայաստանի վարչապետ Փաշինյանի նկատմամբ սպառվում է: Վերջերս Եվրոպական հանձնաժողովի կայքում հայտնվեց նամակ՝ ՀՀ վարչապետի հասցեին սուր քննադատությամբ: Կարճ ժամանակ անց փաստաթուղթը արագ հեռացվեց, բայց դրա բովանդակությունը կարողացավ տարածվել դիվանագիտական ուղիներով, գրում է Haqqin-ը:
Այս նամակի համաձայն, Եվրոպական հանձնաժողովը, ըստ էության, ընդունում է, որ այլևս հնարավոր չէ աշխատել Փաշինյանի հետ: ԵՄ-ն արդեն փնտրում է այլընտրանքներ: Եվ չնայած ուղղակի հայտարարություններ չկան, եվրոպացի պաշտոնյաները հստակորեն ազդանշան են տալիս, որ ներկայիս ՀՀ վարչապետը դարձել է տոկսիկ գործընկեր»:
Տես նաեւ https://t.me/iravunk/55439