ԱՄՆ-ն և Բրիտանիան գաղտնի քննարկել են Զելենսկիին փոխարինելու հեռանկարները


Միջազգային

ԱՄՆ-ն և Բրիտանիան Երմակի, Բուդանովի և Զալուժնիի հետ գաղտնի քննարկել են Զելենսկիին փոխարինելու հեռանկարները, հայտնել են ՌԴ արտաքին հետախուզությունից:

Գործակալության տվյալներով՝ ամերիկացիներն ու բրիտանացիները հայտարարել են Վալերի Զալուժնիին Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջադրելու իրենց որոշման մասին։
Նշվում է, որ Անդրեյ Երմակը և Կիրիլ Բուդանովը անգլոսաքսոններից խոստումներ են ստացել, որ պահպանելու իրենց ներկայիս պաշտոնները նախագահի փոփոխությունից հետո։
«Ալպերում ձեռք բերված համաձայնությունը լույս է սփռում «նախագահի» կողմից վերջերս տեղի ունեցած սկանդալային քայլի վրա՝ սահմանափակելու տեղական կոռուպցիայի դեմ պայքարի կառույցների լիազորությունները»,- ասվում է զեկույցում։

Leave a Comment