Կոլումբիացի եզրային հարձակվող Լուիս Դիասը պաշտոնապես կներկայացվի որպես Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ մամուլի ասուլիսի ընթացքում, որը տեղի կունենա հինգշաբթի՝ հուլիսի 31-ին: Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ն: Ներկայումս Դիասը հանդես է գալիս «Լիվերպուլի» կազմում:
Աղբյուրի տեղեկություններով՝ նույն օրը ֆուտբոլիստը կանցկացնի իր առաջին մարզումը «Բավարիայի» հետ: Բացի այդ, նա մեկնարկային կազմում կլինի «Լիոնի» դեմ ընկերական հանդիպման ժամանակ, որը կկայանա օգոստոսի 2-ին՝ շաբաթ օրը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ գերմանական ակումբը պատրաստվում է ձեռք բերել Դիասին «Լիվերպուլից» 75 միլիոն եվրոյով: Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ կնքվելու է չորս տարի ժամկետով: