Հիմնական հարվածը կարող է բաժին հասնել Թուրքիային


Վերլուծություն

Թեեւ այս պա­հին մեր հա­րե­ւան Ի­րա­նի շուջ տի­րող հա­մե­մա­տա­բար հան­դարտ ի­րա­վի­ճա­կին, ի­րա­նա­կան քա­ղա­քա­կան, քա­ղա­քա­գի­տա­կան  եւ փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րը վստահ են, որ կա­յու­նութ­յան մա­սին խո­սե­լը ոչ թե տե­ղին չէ, այլ ան­գամ ի­րենց հա­մար վտան­գա­վոր է: Այն ի­մաս­տով, որ մի շարք ծրագ­րեր շա­րու­նա­կում են հա­մա­ռո­րեն զար­գա­նալ, եւ Ի­րա­նի ռեակ­ցիա­յի բա­ցա­կա­յութ­յու­նը վա­ղը-մյուս օ­րը կհան­գեց­նի կոր­ծա­նա­րար ի­րո­ղութ­յուն­նե­րի:

ԵՐԿՈՒ ՄԻՋԱՆՑՔ. ԻՐԱՆՈՒՄ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

«Թշ­նա­մին նպա­տակ ու­նի ստեղ­ծել դա­վադ­րութ­յան, սպառ­նա­լիք­նե­րի, ան­կա­յու­նութ­յան եւ քաո­սի չորս օ­ջախ­ներ Ի­րա­նից արեւ­մուտք գտնվող չորս աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գո­տի­նե­րում՝ Պար­սից ծո­ցում, Կով­կա­սում, Ար­եւել­քում եւ Լե­ւան­տեում»,- գրում է ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րից մե­կը` ա­վե­լաց­նե­լով, որ ներ­կա պա­հին հատ­կա­պես վտան­գա­վոր տեսք ու­նեն եր­կու նա­խագ­ծեր` «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը», եւ որ ի­րա­նա­կան փոր­ձա­գետ­նե­րի կող­մից գնալո­վ ա­վե­լի ու­ ա­վե­լի մեծ ու­շադ­րութ­յուն է դարձ­վում` «Դավ­թի մի­ջանց­քը»։

Թե ինչ կեն­սա­կան նշա­նա­կութ­յուն է Ի­րա­նում տրվում այս եր­կու նա­խագ­ծե­րին, ցույց է տա­լիս թե­կու­զեւ ի­րա­նա­կան փոր­ձա­գե­տի այս գնա­հա­տու­մը. «Աշ­խար­հի փո­փոխ­վող աշ­խար­հա­քա­ղա­քա­կան շախ­մա­տի տախ­տա­կի վրա քիչ զար­գա­ցում­ներ են այն­քան նշա­նա­կա­լից եւ միեւ­նույն ժա­մա­նակ այն­քան քիչ հրա­պա­րա­կայ­նաց­ված, որ­քան եր­կու մի­ջանցք­նե­րի՝ Զան­գե­զու­րի եւ Դավ­թի մի­ջանց­քի ի հայտ գա­լը: Հա­րա­վա­յին Կով­կա­սից մինչեւ Հ­յու­սի­սա­յին Ի­րաք ձգվող այս նա­խագ­ծե­րը ա­վե­լին են, քան պար­զա­պես են­թա­կա­ռուց­վածք­ներ. դրանք նոր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կար­գի գոր­ծիք­ներ են»: Ի­մաս­տա­յին ա­ռու­մով խնդի­րը հե­տեւ­յա­լն է: «Զան­գե­զու­րի մի­ջանցքն» Ի­րա­նում տես­նում են` որ­պես եր­կի­րը հյու­սի­սա­յին ուղ­ղութ­յու­նից` Ռու­սաս­տա­նից տա­րան­ջա­տող մի­ջոց: Բայց խոր­քա­յին ի­մաս­տով, ի­րա­նա­կան փոր­ձա­գետ­նե­րի գնա­հատ­մամբ, այն նաեւ եր­կու այլ մե­գան­պա­տակ է հե­տապն­դում: Նախ, խա­թա­րում է չի­նա­կան <<Մե­տաք­սի ճա­նա­պար­հի>>  եւ ռու­սա­կան «Հ­յու­սիս-­Հա­րավ» նա­խագ­ծե­րը: Երկ­րոր­դը, տա­րան­ցիկ ու­ղի է դառ­նում Կաս­պից ծո­վի եւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի է­ներ­գա­ռե­սուրս­նե­րի հա­մար`դե­պի Եվ­րո­պա ՝ շրջան­ցե­լով Ի­րա­նը եւ Ռու­սաս­տա­նը: Սա, հաս­կա­նա­լի է, ա­ռա­ջին հեր­թին լուրջ հար­ված է Ի­րա­նին: «Ըստ ծրագր­վա­ծի, Չի­նաս­տա­նի «Մեկ գո­տի, մեկ ճա­նա­պարհ» նա­խա­ձեռ­նութ­յու­նը եւ Ռու­սաս­տա­նի «Հ­յու­սիս-­Հա­րավ» մի­ջանց­քը կախ­ված են Ի­րա­նից: Նոր ի­րա­վի­ճա­կում առեւտ­րա­յին հոս­քե­րը շրջան­ցում են այն՝ մե­կու­սաց­նե­լով Ի­րա­նը Եվ­րա­սիա­կան հիմ­նա­կան շու­կա­նե­րից»,- բա­ցատ­րում են ի­րա­նա­կան փոր­ձա­գետ­նե­րը: Բայց գլխա­վոր հար­վա­ծը, ի­հար­կե, հասց­վում է Չի­նաս­տա­նին եւ Ռու­սաս­տա­նին` գործ­նա­կա­նում զրո­յաց­նե­լու նրանց հիմ­նա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նա­խագ­ծե­րը, ո­րին դեռ կհաս­նենք:

Բա­ցի տնտե­սա­կա­նից, Ի­րա­նում «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հար­ցում տես­նում  են նաեւ ռազ­մա­կան խնդիր. «Իս­րա­յե­լի ռազ­մա­կան եւ հե­տա­խու­զա­կան ներ­կա­յութ­յու­նը Ադր­բե­ջա­նում զգա­լիո­րեն ա­ճել է: Մի­ջանց­քը հնա­րա­վո­րութ­յուն­ներ է բա­ցում հե­տա­խու­զա­կան տվյալ­ներ հա­վա­քե­լու եւ­ ա­պա­գա­յում Ի­րա­նը իր հյու­սի­սա­յին սահ­մա­նին տե­ղա­կա­յե­լու հա­մար»,- բա­ցատ­րում է ի­րա­նա­կան աղբ­յու­րը:

Սա­կայն հիմ­նա­կան խնդիրն այս պա­հին Ի­րա­նում կա­պում են «Դավ­թի մի­ջանց­քի» հետ, որն ար­դեն ա­ռա­ջին հեր­թին ըն­կալ­վում է` որ­պես ռազ­մա­կան խնդիր: Նախ հի­շեց­նենք, որ «Դավ­թի մի­ջանցք» աս­վա­ծը այն ու­ղին է, ո­րը սկսվում է Իս­րա­յե­լից, ա­պա օ­կու­պաց­ված Հո­լա­նի բար­ձունք­նե­րից, անց­նում է սի­րիա­կան Դա­րաա, Սու­վեյ­դա դրու­զաբ­նակ եւ Դեյր էզ-Զոր նա­հանգ­նե­րով Եփ­րա­տի ա­րե­ւել­յան գո­տում քրդա­կան վե­րահս­կո­ղութ­յան հատ­վա­ծի հետ: Այս­տե­ղից էլ միա­նում է Ի­րա­քի քրդա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ գտնվող տա­րածք­նե­րին՝ հաս­նե­լով Ի­րա­նի սահ­ման: Այն, որ սրա արդ­յուն­քը Սի­րիա­յի եւ Ի­րա­քի հաշ­վին Քուր­դիս­տա­նի ստեղ­ծումն է, քա­նիցս ներ­կա­յաց­րել ենք: Նաեւ, որ դրա­նով Իս­րա­յելն ա­ռա­ջին հեր­թին լու­ծում է եր­կու կա­րե­ւո­րա­գույն խնդիր: Քուր­դիս­տա­նին մնա­ցող է­ներ­գե­տիկ հա­րուստ ռե­սուրս­նե­րի հաշ­վին սե­փա­կան է­ներ­գե­տիկ խնդիր­նե­րի լու­ծում: Երկ­րոր­դը, որ պա­կաս կա­րե­ւոր չէ, Եփ­րա­տի եւ նրա ջրա­յին պա­շար­նե­րի նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յունն է:

Ի­րա­նի հա­մար խնդիրն այն է, որ, ի դեմս Քուր­դիս­տա­նի, ստեղծ­վում է շատ լուրջ ռազ­մա­կան միա­վոր, ո­րը կնե­րա­ռի նաեւ իս­րա­յել­յան եւ ա­մե­րիկ­յան ռազ­մա­կան պո­տենց­իա­լը: Ու այդ դեպ­քում Ի­րա­նի ներ­կա­յիս տես­քով պահ­պա­նու­մը կդառ­նա միան­գա­մայն ռիս­կա­յին, քա­նի որ այդ Քուր­դիս­տա­նը միան­գա­մից նաեւ ի­րա­նա­կան քրդաբ­նակ հատ­ված ծա­վալ­վե­լու հա­կում կդրսե­ւո­րի:

ԴՐՈՒԶՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Կարճ ա­սած, Ի­րա­նում այս եր­կու՝ Դավ­թի եւ Զան­գե­զու­րի մի­ջանցք­նե­րից բխող վտան­գը սկսել են չա­փա­զանց մեծ գնա­հա­տել: Բայց նաեւ ու­շա­ցած, հաշ­վի առ­նե­լով, որ այդ ռիս­կե­րը պարզ տե­սա­նե­լի էին դեռ Սի­րիա­յում Ա­սա­դի տա­պալ­ման փու­լում, ո­րը կան­խե­լու հա­մար Թեհ­րանն այդ­պես էլ ակ­տիվ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի չգնաց:

Ա­մեն դեպ­քում, այս պա­հին Թեհ­րա­նում հե­տեւ­յալ մտքին են. «Այդ եր­կու մի­ջանցք­նե­րը ներ­կա­յաց­նում են կրկնա­կի ճնշման ռազ­մա­վա­րութ­յուն: Հ­յու­սի­սից <<Զան­գե­զու­րի մի­ջանց­քը>> կտրում է Ի­րա­նի տնտե­սա­կան զար­կե­րակ­նե­րը՝ Թեհ­րա­նից այն կողմ տա­նե­լով խո­ղո­վա­կա­շա­րե­րը, եր­կա­թու­ղի­նե­րը եւ թ­վա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րը։ Արեւ­մուտ­քից «Դավ­թի մի­ջանց­քը» ռազ­մա­կա­նաց­ված լո­գիս­տիկ ու­ղի է ա­պա­հո­վում դե­պի Ի­րա­նի խո­ցե­լի արեւմտ­յան թեւը՝ կրճա­տե­լով ա­պա­գա պա­տե­րազ­մի թա­տե­րա­բեմ տա­նող հե­ռա­վո­րութ­յու­նը: Այս մի­ջանցք­նե­րը մե­կու­սաց­ված նա­խագ­ծեր չեն։ Դ­րանք հա­մա­կարգ­ված շրջա­փակ­ման ռազ­մա­վա­րութ­յան մի մասն են: Ան­հայտ է՝ շու­տով պա­տե­րազմ կլի­նի, թե` ոչ, բայց մար­տա­դաշտն ար­դեն պատ­րաստ­վում է»:

Ա­մեն դեպ­քում, ինչ­պես ցույց տվեց սի­րիա­կան դրուզ­նե­րի շուրջ վեր­ջերս ծա­վալ­ված ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, գո­նե «Դավ­թի մի­ջանց­քի» հետ կապ­ված գոր­ծըն­թացն այս պա­հին ակ­տիվ «շի­նա­րա­րութ­յան» փու­լում է: Սա­կայն դրուզ­նե­րի այդ թե­ման մեկ այլ հան­գա­մանք եւս օ­րա­կարգ բե­րեց: Այն է՝ ե­թե այս ա­մե­նը ծայ­րա­հեղ վտան­գա­վոր է Ի­րա­նի հա­մար, ա­պա ոչ պա­կաս, ե­թե ոչ՝ ա­վե­լի վտան­գա­վոր է նաեւ Թուր­քիա­յի հա­մար: Եվ այն, որ Ան­կա­րան իր կող­մից վե­րահս­կե­լի ու­ժե­րին ուղ­ղեց դրուզ­նե­րի դեմ՝ փոր­ձե­լով էս գլխից խեղ­դել ան­ջա­տո­ղա­կան տրա­մադ­րութ­յուն­նե­րը, ի­հար­կե, այդ վտան­գի գի­տակ­ցու­մից է բխում: Ընդ ո­րում` ա­սել, թե այս փու­լում դրուզ­նե­րի, այն է՝ Իս­րա­յե­լի նախ­նա­կան հաղ­թա­նա­կը Ան­կա­րա­յին կստի­պի նա­հան­ջել, քիչ հա­վա­նա­կան է թվում. խա­ղա­սե­ղա­նին, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, դրված է ներ­կա տես­քով Թուր­քիա­յի լի­նել-չլի­նե­լու հար­ցը:

Թուր­քիան, որ­պես ԱՄՆ-ի հա­մար եր­կա­րա­ժամ­կետ անց­յա­լում տա­րա­ծաշր­ջա­նում ու­ժա­յին բա­ղադ­րիչ եւ «տա­կից» Իս­րա­յե­լի անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք, իր այդ դե­րը կորց­նե­լու է հենց այն պա­հին, երբ ստեղծ­վի Քուր­դիս­տա­նի ա­ռա­ջին կտո­րը Սի­րիա­յում: Այ­սինքն, Թուր­քիա­յի թվարկ­ված բո­լոր գոր­ծա­ռույթ­ներն անց­նե­լու են այդ Քուր­դիս­տա­նին, ո­րից հե­տո ԱՄՆ-ի եւ Իս­րա­յե­լի շա­հե­րը կսկսեն պա­հան­ջել մաս­նատ­ված (թուր­քա­կան Քուր­դիս­տա­նից զրկված) եւ խիստ թու­լա­ցած, երկ­րոր­դա­կան դե­րա­կա­տար­ման տե­ղա­փոխ­ված Թուր­քիա, ո­րը հե­տա­գա­յում չի կա­րո­ղա­նա խնդիր­ներ ա­ռա­ջաց­նել: Եվ ա­հա ներ­կա պա­հին, այն բա­նից հե­տո, երբ իս­րա­յել­յան բա­նա­կի շնոր­հիվ դրուզ­նե­րը դի­մա­ցան թյուր­քա­կան խմբա­վո­րում­նե­րի եւ հա­րա­կից տար­բեր ցե­ղախմ­բե­րի գրո­հին, Իս­րա­յե­լի պաշտ­պա­նութ­յան նա­խա­րար Կա­ցը ակ­տիվ շփում­նե­րի մեջ է դրուզ­նե­րի ա­ռաջ­ներդ­նե­րի, այդ թվում՝ գլխա­վոր ա­ռաջ­նորդ Շեյխ Թա­րի­ֆի հետ՝ ե­րաշ­խա­վո­րե­լով, որ ռազ­մա­կան օգ­նութ­յու­նը ոչ թե կշա­րու­նակ­վի, այլ միայն կա­վե­լա­նա:Եվ այն, որ դրուզ­ներն ար­դեն գործ­նա­կան օ­րա­կարգ են բե­րել ինք­նա­վա­րութ­յուն հռչա­կե­լու թե­ման, միան­շա­նակ այդ քննար­կում­նե­րի արդ­յունքն է:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾՈՆԸ

Իր հեր­թին, գո­նե պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի մա­կար­դա­կով ակ­տի­վութ­յուն է պահ­պա­նում նաեւ Թուր­քիան: Կա­րե­լի է որ­պես օ­րի­նակ բե­րել Ֆի­դա­նի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը. «Սու­վեյ­դա­յում տե­ղի ու­նե­ցա­ծը բա­ցեց դռներ Սի­րիա­յի միաս­նութ­յա­նը սպառ­նա­ցող գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հա­մար: Կան ու­ժեր, ո­րոնք փոր­ձում են օգ­տա­գոր­ծել Սի­րիա­յի հա­րա­վում տի­րող քաո­սը՝ եր­կի­րը բա­ժա­նե­լու հա­մար: Թուր­քիան պաշ­տո­նա­կան նա­խազ­գու­շա­ցում է տվել եւ կ­գոր­ծի իր ազ­գա­յին անվ­տան­գութ­յու­նը Սի­րիա­յի մի­ջո­ցով պաշտ­պա­նե­լու հա­մար»,- նա­խօ­րեին ա­սաց Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րա­րը՝ նաեւ էլ ա­վե­լի կոնկ­րետ հաս­ցե­ա­տե­րե­րի մատ­նան­շե­լով. «Իս­րա­յե­լը չի ցան­կա­նում կա­յու­նութ­յուն Սի­րիա­յում եւ­ ա­ռաջ է մղում քաո­սի եւ բա­ժան­ման սցե­նար­ներ»:

Թե ինչ միաս­նութ­յան մա­սին է խո­սում Ֆի­դա­նը, երբ Թուր­քիա­յին են­թա­կա հրո­սա­կախմ­բերն իս­կա­կան կո­տո­րած­ներ ծա­վա­լե­ցին Սի­րիա­յի ա­լա­վիա­կան, քրիս­տո­նեա­կան, ա­սենք նաեւ՝ դրու­զա­կան տա­րածք­նե­րում, հար­ցի հռե­տո­րա­կան մասն է: Սա­կայն դա նրա հայ­տա­րա­րութ­յան էութ­յու­նը չի փո­խում. Ան­կա­րան պարզ տես­նում է մո­տե­ցող վտան­գը: Այն է, ե­թե Իս­րա­յե­լից մին­չեւ քրդաբ­նակ գո­տի­ներ ան­ցումն ա­պա­հով­վի, ա­պա Քուր­դիս­տա­նի հռչակ­մա­նը եւս եր­կար սպա­սե­լու կա­րիք չի լի­նի: Այն է՝ կամ այս պա­հին պետք է կա­րո­ղա­նան կան­խար­գե­լել իս­րա­յել­յան շար­ժը, կամ հե­տո դա կդառ­նա գործ­նա­կա­նում անհ­նար:

Սա­կայն ի­րո­ղութ­յունն այն է, որ Թուր­քիա­յից ե­կող ազ­դակ­նե­րը դեռ միայն քա­ղա­քա­կան դաշ­տում են, մինչ­դեռ Իս­րա­յե­լը խա­ղը վա­ղուց է տե­ղա­փո­խել ռազ­մա­կան հար­թութ­յուն, ընդ ո­րում, քա­նիցս այդ դաշ­տում Ան­կա­րա­յին պար­տադ­րե­լով նա­հան­ջել: Թուր­քիան վեր­ջին ժա­մա­նակ­ներս փոր­ձում է «ա­տամ ցույց տալ», թե՝ հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­ներ ենք ստեղ­ծել, այլ հզոր ռում­բեր: Միայն թե այդ ցու­ցադ­րա­կան դե­տալ­նե­րին լուրջ ու­շադ­րութ­յուն դարձ­նող չկա:

Ան­կա­րա­յի հա­մար ա­մե­նա­ռեալ հե­ռան­կա­րը թե­րեւս մնում է Թեհ­րա­նի հետ սերտ գոր­ծակ­ցութ­յու­նը: Բայց ներ­կա­յումս Թուր­քիա­յի հան­դեպ Ի­րա­նում կա խո­րը անվս­տա­հութ­յուն, ո­րը եւս կաս­կա­ծի տակ է դնում նման դա­շին­քի հե­ռան­կա­րը: Ա­ռա­վել եւս, որ Ի­րա­նը ցույց տվեց, որ կա­րող է «քյլալ­լա տալ» Իս­րա­յե­լի եւ ԱՄՆ-ի հետ, ա­վե­լին, թի­կուն­քին ու­նի ռուս­նե­րի եւ չի­նա­ցի­նե­րի ա­ջակ­ցութ­յու­նը: Այն է, ու­նի իր դիր­քե­րը պա­հե­լու հնա­րա­վո­րութ­յուն: Այս գոր­ծոն­նե­րից Թուր­քիան զրկված է:

Տես նաեւ https://t.me/iravunk/55427 

Leave a Comment