Նեյմարը կարող է միանալ ՊՍԺ-ի հավերժական մրցակցին

Նեյմարը կարող է վերադառնալ Եվրոպա, հայտնում է TyC Sports-ը:

«Սանթոսի» ֆուտբոլիստը բանակցություններ է վարում իր նախկին ակումբ ՊՍԺ-ի հավերժական մրցակից «Մարսելի» հետ:

Նրա վերադարձը հարազատ «Սանթոս» այն արդյունքը չունի, ինչպես երկու կողմերն էլ ակնկալում էին: Ակումբն առաջնությունում վտանգավոր գոտում է, իսկ Նեյմարի հարաբերությունները երկրպագուների հետ հարթ չեն: 33-ամյա ֆուտբոլիստը «Սանթոսից» կարող է հեռանալ, որպեսզի կրքերը հանդարտվեն:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Մարսելը» երկրորդ տեղն է գրավել Լիգա 1-ում և 2025/26 մրցաշրջանում կմասնակցի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլին:

Leave a Comment