Մյուլերը համաձայնության է եկել նոր ակումբի հետ — Armsport.am

Գերմանացի հարձակողական ոճի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը կարիերան կշարունակի կանադական «Վանկուվերում», հայտնում է լրագրող Նիկոլ Սկիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերի միջև կնքվել է մեկ տարվա պայմանագիր՝ մինչև 2026 թվականի դեկտեմբեր։

«Բավարիայի» կազմում նա դարձել է Գերմանիայի 13-ակի չեմպիոն, 6-ակի գավաթակիր, 8-ակի սուպերգավաթակիր, ինչպես նաև 2-ական անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի և Աշխարհի ակումբային առաջնության տիտղոսները։

Մյուլերն անցկացրել է 756 հանդիպում «Բավարիայի» կազմում, խփել է 250 գոլ և կատարել 223 գոլային փոխանցում։ 2025-ի ամռանը նա դարձել է ազատ գործակալ։

Leave a Comment