Ծառուկյանը` Մախաչևի քաշային կարգ տեղափոխվելու հնարավորության մասին

UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելու հնարավորության մասին: Ամիսներ առաջ այս քաշային կարգ էր տեղափոխվել թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտուց հրաժարված դաղստանցի Իսլամ Մախաչևը:

ծառուկյանին հարցրել են թե արդյո՞ք կցանկանար տեղափոխվել կիսամիջին քաշային կարգ։

«Ո՛չ-ո՛չ։ Ես կսպասեմ, որ Մախաչևը վերադառնա թեթև քաշային կարգ։ Որովհետև ես պետք է չեմպիոն դառնամ և առնվազն մի քանի անգամ պաշտպանեմ գոտին։ Եվ այդ ժամանակ կարող եմ մտածել տեղափոխության մասին։ Բայց չեմ կարծում, թե պատրաստ եմ տեղափոխվել կիսամիջին քաշային կարգ»,-ասել է Ծառուկյանը:

Leave a Comment