Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է — Հայաստանի Հանրային Ռադիո

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 29-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Leave a Comment