Կարեւորութեամբ շեշտուեցաւ համազգային արժէքներու շուրջ համախմբուելու հրամայականը

Հուլիս 28,2025 23:13

Այսօր՝ Երկուշաբթի, 28 Յուլիս 2025-ին, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (Հ.Յ.Դ.) Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան եւ Բիւրոյի Միջին Արեւելքի հարցերու պատասխանատու Յակոբ Բագրատունի:

Հանդիպումը առիթ հանդիսացաւ ընդհանուր արժեւորում կատարելու յատկապէս Հայաստանը դիմագրաւող ներքին ու արտաքին մարտահրաւէրներուն։

Կարեւորութեամբ շեշտուեցաւ համազգային արժէքներու շուրջ համախմբուելու հրամայականը` տագնապներով լեցուն մեր ազգին ու Հայրենիքին պատմութեան ներկայ հանգրուանին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment