Ռեալը պատրաստ է վաճառել երեք խաղացողի. ևս երկուսի ապագան մնում է անորոշ — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» հինգ խաղացողների ապագան ներկայումս մնում է անորոշ։ «Սերուցքայինները» ցանկանում են ձեռք բերել նոր կիսապաշտպան, սակայն դա կանեն միայն այն դեպքում, եթե առնվազն մեկ ֆուտբոլիստ վաճառվի, հայտնում է AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան գրանդը պատրաստ է քննարկել եզրային հարձակվող Ռոդրիգո Գոեսի, ինչպես նաև պաշտպաններ Ֆերլան Մենդիի և Դավիդ Ալաբայի վերաբերյալ տրանսֆերային առաջարկները։

Բացի այդ, «Ռեալ Մադրիդը» կասկածներ ունի կիսապաշտպան Դանիել Սեբալյոսի և հարձակվող Էենդրիկի ապագայի վերաբերյալ։ Ընդգծվում է, որ բրազիլացի հարձակվողի խաղաժամանակը նոր մրցաշրջանում կկրճատվի, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հույսը դնում է Կիլիան Մբապեի և Գոնսալո Տորեսի վրա։

Leave a Comment