Միանշանակ. Վարդան Ղուկասյանի արձագանքը՝ վարչապետի՝ «Вор должен сидеть в тюрьме, а не фонтанами баловаться»-ին


Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ամփոփեց իր պաշտոնավարման 100-րդ օրը: Խոսեց այս ընթացքում ունեցած ձեռքբերումների, սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշի, լուծված և ընթացքի մեջ գտնվող հարցերի, փողոցներում մեկնարկած նորոգումների և շատ այլ հարցերի մասին:

Հերթը հասավ նաև հուլիսի 28-ի երեկոյան Գյումրու շատրվանների երգած-պարած «Доля Воровская»-ին:

Ղուկասյանն ասաց՝ ինքն ընդհանրապես ի՞նչ կապ ունի տեղի ունեցածի հետ:

«Գիտեք ինչ կա, ես մշտական անցնում եմ, մշտական տեսնում եմ էդ հատվածը, քաղաքը ոտքով պտտվում եմ, գիշեր ու ցերեկ դասական երաժշտություն է լսվում, էնքան հաճելի երաժշտություն է դրված։ Հավանական է, գիտեին՝ իմ հարյուրերորդ օրն է, ես պիտի ասուլիս տամ, թեև երեկ՝ իրիկունը, ման էլ եմ եկել, չեմ լսել էդպիսի բան, դիտավորյալ արեցին։ Հիմա հաքերները ինչ ասես կարող են անել, կարող է էգուց էլ ադրբեջանական երաժշտություն դնեն, որովհետև էսօր տեխնիկան էնպես է, որ ամեն ինչ կարող են անել:

Երկիրը երրորդ համաշխարհային պատերազմի առաջ կանգնած է, իրենք ընկել են «Доля Воровская» երգի հետևից։ Էդ դարերն անցել են, քաղաքապետն ընդհանրապես էդ հարցերի հետ կապ չունի, հետո եթե ես քաղաքապետ եմ, էդ կյանքի հետ կապված ես ընդհանրապես կապ չունեմ, ես Ազգային ժողովի պատգամավոր եմ եղել, ես 13 տարի քաղաքապետ եմ եղել։ Դա ինձ հետ ի՞նչ կապ ունի»,- ասաց Ղուկասյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment