Կրեմլը որևէ էական նախապատրաստություն չի իրականացնում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև սեպտեմբերին Չինաստանում կայանալիք հանդիպման համար։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ նման շփումները չեն կարող բացառվել, եթե երկու առաջնորդներն էլ միաժամանակ գտնվեն Պեկինում:
«Այս հանդիպման համար էական նախապատրաստություն չի իրականացվում, քանի որ համաձայնեցված շփումներ չկան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը հաստատել է Պուտինի՝ սեպտեմբերի սկզբին Պեկին այցելելու ծրագրերը.
«Եթե պատահի, որ ԱՄՆ նախագահը նույնպես որոշի այցելել Չինաստան նույն ամսաթվերին, ապա, իհարկե, նման հանդիպումը տեսականորեն չի կարող բացառվել, եթե պետությունների ղեկավարները գտնվեն նույն քաղաքում»,-նշել է Պեսկովը:
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների միջև հանդիպումը կարող է տեղի ունենալ միայն այն բանից հետո, երբ այն պատրաստվի փորձագիտական մակարդակով: