
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Պողոսյանին։
Խուդաթյանը հավաստիացրել է, որ Գ. Պողոսյանն ունի հարուստ աշխատանքային փորձ, որը միանշանակ ծառայեցվելու է ընկերության արդյունավետ կառավարմանը։
«Երևանի ՋԷԿ»-ն առանցքային նշանակություն ունի ՀՀ էներգետիկ համակարգում և պետք է ջանք չխնայել աշխատանքներն ըստ պատշաճի կատարելու համար։