Ազատ արձակել պատանդներին, վայր դնել զենքերը, ու Գազայում պատերազմը կավարտվի. Մարկո Ռուբիո – HayqNews

ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի բանակցությունները կարող են ավարտվել ցանկացած օր։ «Մենք անհանգստացած ենք մնացած պատանդների ճակատագրով։ ՀԱՄԱՍ-ի համար գոյություն ունի պարզ լուծում Գազայի իրավիճակի հետ կապված՝ ազատ արձակել պատանդներին եւ վայր դնել զենքերը։ Պատերազմը կավարտվի այդ դեպքում»,- Fox News-ի հետ զրույցում ասել է Ռուբիոն։

Նա հավելել է, որ Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆը այդ ուղղությամբ շաբաթներ շարունակ է աշխատել՝ օրուգիշեր, եւ զգալի առաջընթացի է հասել։ «Մենք մոտ ենք այդ գործն ավարտելուն»,- հավելել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ 

Leave a Comment