Իրանում 23 բարձրաստիճան պաշտոնյայի դեմ մահափորձ է կանխվել

Իրանի հետախուզական ծառայություններն Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում 23 բարձրաստիճան պաշտոնյայի դեմ մահափորձ են կանխել, ասվում է Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարության տարածված հայտարարության մեջ։

«Մեզ հաջողվել է բացահայտել և չեզոքացնել ռեժիմի ահաբեկչական ծրագրերը, որոնք ուղղված էին 12-օրյա պատերազմի ընթացքում երկրի 23 բարձրաստիճան պաշտոնյաների սպանությանը», — նշվում է փաստաթղթում։

Իրանի հետախուզության աշխատակիցները հունիսին կանխել են նաև 450 օտարերկրյա զինյալների ներթափանցումը երկիր։

«Մեզ հաջողվել է պարզել երկրի հարավարևելյան սահմանի մոտ տեղակայված 300 օտարերկրյա ահաբեկիչների գտնվելու վայրը, որոնք պատրաստվում էին ներթափանցել Իրանի տարածք, ինչպես նաև կանխել նրանց հետագա տեղաշարժը», -հայտնել է գերատեսչությունը։

Նշվում է, որ Սիրիայում հայտնաբերվել է նաև մի խումբ, որը նույնպես ցանկացել է ներխուժել Իսլամական Հանրապետության տարածք։

Leave a Comment