Իրանը դեմ է Հարավային Կովկասի գործընթացներին արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը. ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20250728/irany-dem-e-haravajin-kvovkasi-gvortsyntacnerin-artataratsashrjanajin-uzheri-mijamtutjany-agn-91755269.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_133:0:1200:800_1920x0_80_0_0_6f1a3668ef9babeca6e70549e4d30784.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, սյունիք, հարավային կովկաս, ադրբեջան

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, սյունիք, հարավային կովկաս, ադրբեջան

Բաժանորդագրվել

Թեհրանն ուշադիր հետևում է զարգացումներին և սերտ կապի մեջ է ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Իրանը դեմ է Հարավային Կովկասում առկա գործընթացներին արտատարածաշրջանային ուժերի միջամտությանը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Նա վերահաստատել է, որ Թեհրանի դիրքորոշումը Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ անփոփոխ է։

«Մենք հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման օգտին։ Աջակցում ենք տրանսպորտային կապերի զարգացմանը, եթե դրանք նպաստում են տնտեսական աճին և չեն ազդում պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա, ինչպես նաև չեն փոխում տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը», – հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի հարցերին արտատարածաշրջանային խաղացողների միջամտությունը հակասում է տարածաշրջանի անվտանգության և զարգացման շահերին։ Նա վստահեցրել է, որ Իրանը ուշադիր հետևում է զարգացումներին և սերտ կապի մեջ է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։

Ավելի վաղ Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունները հաստատում են, որ Սյունիքում Ադրբեջանի և Նախիջևանի միջև ճանապարհի վերահսկողությունը կմնա Հայաստանին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Թոմաս Բարաքի հայտարարությունները։

Մասնավորապես, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև «32 կմ ճանապարհի շուրջ» վեճի մասին, վերջինս թույլ է տվել ենթադրել մի հիպոթետիկ սցենար, որի դեպքում ԱՄՆ–ն կարող էր ստանձնել այդ հատվածի վերահսկողությունը երկարաժամկետ վարձակալության պայմանով։ Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին մամուլի ասուլիսում չէր բացառել, որ Ադրբեջանից Նախիջևան Սյունիքով անցնող ճանապարհի կառավարումը կարող է փոխանցվել մասնավոր ընկերության։ Ինչպես նշել է վարչապետը, ճանապարհի աութսորսինգով հետաքրքրված է ոչ միայն ԱՄՆ–ն, այլև ԵՄ-ն։ Իսկ Հայաստանը հետաքրքրված է ԱՄՆ–ի և ԵՄ–ի հետաքրքրվածությամբ։

Leave a Comment