Տեղեկատվական համակարգերի խափանման պատճառով «Աէրոֆլոտը» չեղարկել է Մոսկվայից և դեպի ՌԴ մայրաքաղաք 42 զույգ չվերթներ։ Այդ մասին ընկերությունը հայտնել էր հուլիսի 28-ի առավոտյան։
Չեղարկված ուղղությունների թվում են Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի, Եկատերինբուրգի, Սոչիի, Կազանի, Կալինինգրադի, Մուրմանսկի, Չելյաբինսկի, Ուֆայի և այլ երկրների միջև չվերթները։ Միջազգային չվերթներից չեղարկվել են Մինսկից և Երևանից չվերթները։
Ավելի ուշ «Աէրոֆլոտը» հայտարարեց Շերեմետևոյից և դեպի Շերեմետևո ևս յոթ զույգ չվերթների չեղարկման մասին՝ Մոսկվայի և Սոչիի, Էլիստայի, Կիրովսկի, Կալինինգրադի, Կրասնոյարսկի և Աստանայի միջև։
«Ընկերությունը հայտնել է, որ Շերեմետևոյից չեղարկված չվերթների ուղևորները կարող են վերցնել իրենց նախկինում գրանցված ուղեբեռը և կոչ է արել նրանց լքել օդանավակայանը՝ «ուղևորների կուտակումներից խուսափելու համար»,-հաղորդում է RBC-ն։