Մխիթարյանի և թիմի մյուս վետերանների «վերջին պարը» «Ինտերում». Corriere dello Sport-ի անդրադարձը

Իտալական հեղինակավոր Corriere dello Sport պարբերականը իր վերջին տպագիր համարում անդրադարձել է այն հինգ վետերան ֆուտբոլիստներին, որոնց համար 2025/26 մրցաշրջանը, ամենայն հավանականությամբ, կլինի վերջինը Միլանի «Ինտերում»։ 

Միլանյան վետերաններից ցուցակը կազմված է հինգ խաղացողներից՝ Յան Զոմերից, Ֆրանչեսկո Աչերբիից, Ստեֆան դե Վրեյից, Մատեո Դարմիանից և Հենրիխ Մխիթարյանից։ Ըստ հեղինակավոր պարբերականի՝ նշված խաղացողները կհեռանան «Ինտերից» հաջորդ ամռանը։ Այս հնգյակը կազմում է այն կորիզը, որ տարիներ շարունակ հենասյուն է եղել «Ինտերի» համար։ Սակայն տարիքը ոչ ոքի չի խնայում։

Անցյալ մրցաշրջանում «Ինտերը» Ա Սերիայում ամենատարեց կազմն ուներ միջին տարիքի առումով։ Ավելին՝ «ներաձուրիները» պարբերաբար խաղերը սկսում էին մեկնարկային կազմով, որի միջին տարիքը երեսունից բարձր էր։

Հետևաբար ակնհայտ է, որ այդքան էլ զարմանալի չէ, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ինտերի» համար ամենամեծ առաջնահերթությունը եղել է միջին տարիքի նվազեցումը։

Սակայն դա չի նշանակում, որ տարեց խաղացողներից որևէ մեկը հեռացել է ակումբից կամ կորցրել է իր դերը։ Ընդհակառակը՝ վետերանները բոլորը մնացել են։ Սակայն, ըստ Corriere dello Sport-ի, դա երկար չի տևի։

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը 36 տարեկանում դեռևս շարունակում է մնալ թիմի ամենակայուն խաղացողներից մեկը։ Հենրիխը եղել է Ինձագիի «Ինտերի» ամենակարևոր մարտիկներից մեկը՝ միշտ պատրաստ 200 տոկոսով խաղալու։ Նրա ներկայությունը ոչ միայն խաղադաշտում, այլև հանդերձարանում՝ խաղում է առաջնորդի, լուռ կապիտանի դերը։ Բայց, միևնույն ժամանակ, հայ կիսապաշտպանը ինքը խոստովանեց, որ նախորդ մրցաշրջանը ամենածանրերից է եղել իր համար

Հենրիխի պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի, և արդեն 2026-ի հունվարին նա կլինի 37 տարեկան։ Բայց մինչ այդ նա ունի մեկ մեծ նպատակի ձգտում՝ ավարտել կարիերան հաղթանակով:

Մխիթարյանը, Զոմերը, Աչերբին և մյուսները կարող են իրենց խաղային կարիերան ավարտել հենց այստեղ՝ մի թիմում, որտեղ նրանք դարձան հաղթողներ ու օրինակ երիտասարդների համար։

2026-ը «Ինտերում» լինելու է սերնդափոխության սկիզբը։ Սակայն մինչ այդ՝ վետերանները պատրաստվում են իրենց «վերջին պարը» նվիրել «Ջուզեպե Մեացային»։

Leave a Comment