ԵՄ-ն ծնկի եկավ Թրամփի առաջ


Միջազգային

Թրամփը հայտարարեց ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագրի կնքման մասին։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը ԱՄՆ-ից կգնի էներգետիկ ռեսուրսներ 750 միլիարդ դոլարի, ինչպես նաև կներդնի ևս 600 միլիարդ դոլար ամերիկյան տնտեսությունում։

ԵՄ-ն ԱՄՆ-ից կգնի հարյուր միլիարդավոր դոլարների զենք։

Դրա դիմաց ԱՄՆ-ն ԵՄ-ի համար մաքսատուրքերը 40%-ից իջեցնում է մինչև 15%, ԵՄ-ն նմանատիպ մաքսատուրքեր է մտցնում ԱՄՆ-ի համար։
«ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրը կայունություն կբերի»,- ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյեն, թեեւ եվրոպական փորձագիտական աղբյուրները հասցրել են այս գործարքն անվանել «ԵՄ-ի ծնկի իջնել»։

Leave a Comment