Տիգրան Գալստյանի կալանավորման հիմքում քննչական ֆանտազիաներն են, որոնք գրվել են ՔՊ գրասենյակում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Սրբազան շարժման գործով անցնող գործարար Տիգրան Գալստյանի կալանավորման հիմքում քննչական ֆանտազիաներն են, որոնք գրվել են ՔՊ գրասենյակում:

Ընդ որում` այս գործով կալանավորվածներից յուրաքանչյուրի գործն ու նրանց դեմ ներկայացվող մեղադրանքները մեկը մյուսից անհեթեթ են և նորմալ պետության պայմաններում ոչ միայն կալանավորումներ չէր լինի, այլ առհասարակ օդից գործ չէր սարքվի:

Տիգրանին ճանաչող մարդիկ լավ գիտեն, որ նա ոչ միայն հեռու է իրեն առաջադրված մեղադրանքից, այլ պարզապես իր երկիրը սիրող տղա է, ով չէր համակերպվում գործող կառավարչի առաջադրած ստորացուցիչ խաղի կանոններին և ամեն ինչ մի կողմ դրած մտել էր պայքարի պրոցես:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment