Շոտլանդիան բողոքի ակցիա է անցկացրել Թրամփի այցի դեմ

Շոտլանդիայի Էդինբուրգ և Աբերդին քաղաքներում շաբաթ օրը բողոքի ակցիաներ են անցկացվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի դեմ, հաղորդում է STV-ն։

«Հարյուրավոր ցուցարարներ շաբաթ օրը հավաքվել էին Էդինբուրգում և Աբերդինում՝ բողոքելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Շոտլանդիա այցի դեմ», – հաղորդում է հեռուստաալիքը։

Աբերդինի կենտրոնում ցուցարարները ծածանել են Թրամփի դեմ կարգախոսներով պաստառներ։ Հեռուստաալիքը նշում է, որ ոմանք աջակցություն են հայտնել Պաղեստինին։

Նշվում է, որ շոտլանդացի իրավապահ մարմինները բողոքի ցույցեր են սպասում Այրշիրում, Աբերդինում, Գլազգոյում և Էդինբուրգում, ինչպես նաև նախագահի «Թըրնբերի» և «Մենի» գոլֆի ակումբների մոտ։

Leave a Comment