Թուրքիան և Ինդոնեզիան 10 մլրդ դոլարի պայմանագիր են կնքել կործանիչների մատակարարման վերաբերյալ


Թուրքիան և Ինդոնեզիան 10 մլրդ դոլարի պայմանագիր են կնքել հինգերորդ սերնդի 48 KAAN կործանիչների մատակարարման վերաբերյալ։


Լրատվամիջոցների տվյալով՝ համաձայնագիրը կնքվել է Ստամբուլում միջազգային պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում:


Պայմանագրի համաձայն՝ 10 տարվա ընթացքում Ինդոնեզիա կմատակարարվի 48 կործանիչ։ Բացի արտահանումից, համաձայնագիրը ներառում է տեխնոլոգիական փոխանցման, համատեղ արտադրության տարրեր:

Leave a Comment