Անդրեյ Արշավինը` Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին

Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը վստահ է՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը լիովին պատրաստ է հանդես գալ եվրոպական ակումբներում։

«Сборная России»-ի նախկին անդամն ընդգծել է, որ 25-ամյա Սպերցյանը շուտով կարող է լքել «Կրասնոդարն»․

«Նրա տաղանդը միանգամայն բավարար է Եվրոպայում խաղալու համար։ Կարծում եմ՝ նա կհեռանա ձմռանը, եթե ոչ ավելի վաղ»։

Արշավինը նաև նշել է, որ Սպերցյանին փոխարինելու թեկնածու արդեն կա. ըստ նրա՝ Գաետան Պեռենը կարող է լրացնել առաջացած բացը։

«Եթե Սպերցյանը հեռանա, դա տրամաբանական քայլ կլինի ակումբի համար։ Ես չեմ կարծում, որ հարկ է նրան պահել, եթե նա ինքն է ցանկանում հեռանալ», — նշել է Արշավինը «Все на Матч!» հաղորդման եթերում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում շրջանառվում էին տեղեկություններ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին ՊՍԺ կամ իսպանական «Ժիրոնա»։

Leave a Comment