Չորեքշաբթի` հուլիսի 23-ին Կիլիան Մբապեն ակնկարկեց Մադրիդի «Ռեալում» խաղային համար փոխելու մասին։
Ֆրանսիացի հարձակվողը իր նորամուտի մրցաշրջանը Մադրիդի մադրիդյան գրանդուն անցկացրեց 9 համարով, սակայն առաջիկա մրցաշրջանում ամենայն հավանականությամբ կկրի լեգենդար 10 համարը։
Ինչպես հայտնում է Marca-ն, «արքայական» ակումբի թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերը նույնպես ձգտում էր ստանալ այդ համարը։ Սակայն ակումբի ղեկավարությունն ի վերջո այն հատկացրեց Մբապեին։
Ավելի վաղ մամուլում շրջանառվում էր տեղեկություն, ըստ որի՝ «Ռեալը» նախատեսում է մեծ եկամուտ ստանալ Մբապեի նոր համարով մարզաշապիկների վաճառքից։