Հայտնել էինք, որ Սյունիքում սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայող է մահացել։
Տեղեկությունը ՔԿ-ն պաշտոնապես հաստատվել է։
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, «Սպուտիկ Արմենիա»-ին այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:
Վարույթը հարուցվել է քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարույթային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։