«Լոս Անջելեսը» նախնական առաջարկ է արել «Թոթենհեմին» հարձակվող Հյոն Մին Սոնի համար, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը թույլ կտա 33-ամյա կորեացուն ինքնուրույն որոշում կայացնել իր ապագայի վերաբերյալ:
MLS-ում ամառային տրանսֆերային պատուհանը բացվել է հուլիսի 24-ին և փակվելու է օգոստոսի 21-ին։
2024/25 մրցաշրջանում Սոնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 խաղի՝ խփելով 11 գոլ և կատարելով 12 գոլային փոխանցում։