Հուլիսի 24-ին, ժամը 13։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:46-ին, մարվել՝ 15:23-ին: Այրվել է մոտ 350 հակ անասնակեր։