Մահացել է դերասան և ըմբիշ Հալկ Հոգանը – Armenia Today

Մահացել է դերասան և ըմբիշ Թերի Ջին Բոլեան, ով ավելի հայտնի է որպես Հալկ Հոգան անունով, հայտնում է TMZ-ն։ Նա 71 տարեկան էր։

Ըմբիշի մահն արձանագրել են վաղ առավոտյան նրա տուն ժամանած բժիշկները։ Մահվանից որոշ ժամանակ առաջ Հոգանը ողնաշարի վիրահատության էր ենթարկվել։

Հոգանը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 11-ին։ Ըմբիշի կարիերան նա սկսել է 1977 թվականին և ավելի քան 30 տարի  ամերիկյան ըմբշամարտի գլխավոր աստղերից մեկն էր։ Զուգահեռաբար նա նկարահանվել է կինոյում։

World Wrestling Entertainment-ի իր առաջին չեմպիոնական տիտղոսը Հոգանը նվաճել է 1984 թվականին։ Իր կարիերայի ընթացքում նա 12 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ վեց անգամ WWF-ում և վեց անգամ World Championship Wrestling-ում՝ երկար ժամանակ մնալով չեմպիոնական տիտղոսների տևողության ռեկորդակիր։

Leave a Comment