Չե՞ք մտահոգվում, որ կարող եք դատվել․ հարց ՀԾԿՀ՝ նախկին ՔՊ-ական նախագահին

ՀԾԿՀ նախագահ, նախկին ՔՊ-ական Մեսրոպ Մեսրոպյանի և լրագրողի միջև կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ուշագրավ երկխոսություն տեղի ունեցավ․

Դուք չե՞ք մտահոգվում, որ կարող եք դատվել։

Ոչ, բացարձակ, ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես այն մարդն եմ իմ կենսագրությամբ, որ եթե զգայի իմ խղճի դեմ որևէ քայլ եմ կատարում, երբևէ դրա տակ չէի մտնի։

Ձեզ մեղադրում են քաղաքական հրահանգներ կատարելու մեջ։ Ինչո՞ւ են ասում որովհետև ՀԷՑ-ի այսպես ասած ազգայնացման որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանը եկեղեցուն պաշտպանող հայտարարություն արեց և կալանավորվեց։ Ձեզ մեղադրում են քաղաքական հրահանգ կատարելու մեջ։

Ո՞վ ՝ է մեղադրում։

Այն մարդիկ, ովքեր այս ամենից իրազեկ են։

Այդ մարդիկ սխալ գնահատական են հնչեցնում։ Ես քաղաքական հրահանգներ չեմ կատարում, ես երկրի ԱԺ-ով ընդունված օրենքներով ինձ տրված բացառիկ լիազորությունների շրջանակում կատարել եմ գործողություններ։ Արդեն ասացի՝ այդ գործողությունների հետ որոշակի հիմնավոր կասկածներ ես ևս ունեմ, բայց այդ մասին ավել ասել չեմ կարող, որովհետև վարույթ կա հարուցված։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment