Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն սոցցանցերում ակնարկել է, որ գալիք մրցաշրջանից սկսած «սերուցքայինների» կազմում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով։
Սոցիալական ցանցերից մեկի իր էջում ֆրանսիացին գրառում է կատարել, որտեղ պարզապես գրել է՝ «10»։ Այս կերպ խաղացողը, հավանաբար, պատասխանել է մադրիդյան թիմում իր խաղային համարը փոխելու մասին լուրերին։
10
— Kylian Mbappé (@KMbappe) July 23, 2025
Հիշեցնենք, որ անցյալ մրցաշրջանում Մբապեն «Ռեալի» կազմում հանդես էր գալիս 9 համարի ներքո։ Նախկինում 10 համարի ներքո «Ռեալում» խաղացել է կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որը այս ամռանը տեղափոխվել է «Միլան»։