Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստամբուլյան բանակցությունները, իհարկե, պատերազմը չեն դդարեցնում: Սակայն փոքր հրադադար կլինի:
Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Մեդինսկու գնահատմամբ, Ռուսաստանը առաջարկեց կարճատև հրադադարներ անցկացնել վիրավորներին և զոհվածներին հավաքելու համար։ Մոսկվան նաև առաջարկեց ստեղծել երեք առցանց խմբեր, որոնք կլուծեն Կիևի հետ քաղաքական, մարդասիրական և ռազմական հարցերը։
Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ումերովն էլ հանդիպումից հետո շարունակեց շեշտը դնել բարձր մակարդակով հանդիպման վրա` «Կիևը պատրաստ է հրադադարի։ Մենք առաջարկում ենք, որ ռուսական կողմը օգոստոսի վերջից առաջ անցկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպում»։
Սակայն նման հանդիպում հնարավոր է մեկ դեպքում` եթե ստորագրելու ինչ-որ բան լինի սեղանին, արձագանքում է ռուսական կողմը. «Ուկրաինան և Ռուսաստանը դեռևս չափազանց հեռու են իրենց տեսակետներում՝ հակամարտությունը դադարեցնելու համար»։
Նման է, որ ռուսները կշարունակեն հարձակվել, քանի դեռ տարածքները, որոնք ներառված են ՌԴ սահմանադրության մեջ, գրավված չեն: Հաշվի առնելով, որ Զելենսկին միգուցե ուրախությամբ դրանցից` աթոռը պահելու համար, բայց առանց կռվի դա անելի պարզապես չի կարող: