«Իրավունքը» շարունակում է աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանի հետ բացառիկ հարցազրույցների շարքը աղմկոտ գործերի վերաբերյալ։
– Պարոն Բաղդասարյան,ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի ԱՄՆ-ում երկար սպասված դատավարությունը հետաձգվեց, տեղեկացվեց կուսակցության պաշտոնական կայքը։ Որքանո՞վ է այն հավաստի։
_Կուսակցության հայտարարությունը միակ պաշտոնական հղումն է։ Այո, դատական նւստը հետաձգվել է։
_Որն՞ է պատճառը։
_Դատական նիստերն անցկացվում են փակ ռեժիմով, իրավական հարթության վրա ավելացնելու չկա։ Եթե պարոն Ղուկասյանը ցանկություն կհայտնի հայտարարություն անի առաջիկա օրերին բազմահազար իր հետևորդներին, իհարկե, չխախտելով դռընփակ դատավարությամբ նախատեսված իրավանորմը, կանի։
_Պարոն Բաղդասարյան, դատական նիստից ժամեր առաջ լրատվամիջոցներից մեկը տեղեկացրել էր,որ դատական նիստը տեղի է ունենալու հուլիսի քսանյոթին։
_Դա եղել է տեխնիկական վրիպակ։
_Դուք հանրությանը, պայմանավ երված դռընփակ նիստերով սահմանափակված եք դատավարության վերաբերյալ տեղեկատվություն տալուց։ Որն՞ է ձեր իրավական գնահատականը։
_ Նախ արձանագրեմ,որ Վարդան Ղուկասյանը հրապարակային հայտարարել է, որ հանրությունն ի գիտություն ընդունի բացառապես կուսակցության կայքում տեղադրված պաշտոնական հայտարարությունները։ Այսօր բազմաթիվ կայքեր, լավ գիտակցելով, որ Վարդանի անունից հանդես գալով տասնյակ հազարավոր լայքեր են հավաքում ու ինչ ստեր ասես գրում են։
Ինչ վերաբերվում է Վարդան Ղուկասյանի գործին իմ իրավական գնահատական տալուն,ապա ժամանակին հրապարակային հայտնել եմ փաստաբանիս իմ մասնագիտական իմպերատիվ կարծիքը Վարդան Ղուկասյանի և մյուսների գործերով։ Այժմ դրանց իրավական գնահատականը արդարադատություն իրականացնող մարմնի տալու ժամն է ,որը կլինի միանգամից ու ժամանակին։