Արցախի Ակնա և Մարդակերտ շրջաններում նախօրեին բռնկված հրդեհը շարունակում է մոլեգնել։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ կրակը տարածվել է մոտ երեք գյուղերի տարածքում։
Հրշեջների աշխատանքը բարդանում է լեռնային տեղանքի և ուժեղ քամու պատճառով։
Հրդեհաշիջման աշխատանքներին միացել է Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ներգրավված են ավիացիոն էսկադրիլիայի երկու ուղղաթիռ և հատուկ հրդեհային պաշտպանության ստորաբաժանումներ։
Գործողությանը մասնակցում է մոտ 50 մարդ և հատուկ տեխնիկա, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։