Microsoft SharePoint ծրագրի վրա հաքերային հարձակումից տուժել է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության Ազգային միջուկային անվտանգության վարչությունը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Հարձակվողներին չի հաջողվել հասանելիություն ստանալ գաղտնի տեղեկատվությանը: Էներգետիկայի նախարարությունը գործակալությանը հայտնել է, որ հաքերային հարձակումը «նվազագույն» ազդեցություն է ունեցել գերատեսչության վրա, և որ մասնագետները վերականգնում են «տուժած համակարգերը»:
Bloomberg-ի տվյալներով՝ հաքերները նաև վնասել են ԱՄՆ Կրթության նախարարությունը, մի շարք պետական մակարդակի գործակալություններ և Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի երկրների կառավարություններին պատկանող համակարգեր։
Microsoft-ը պնդում է, որ հարձակումները կարող են կապված լինել Linen Typhoon և Violet Typhoon խմբերի հետ, որոնք, ենթադրաբար, կապված են Չինաստանի հետ։