Մանչեսթեր Յունայթեդը այս ամռանը ևս երեք տրանսֆեր է նախատեսում կատարել — Armsport.am

«Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային արշավը դեռ չի ավարտվել։ Ակումբը վերջերս պաշտոնապես ներկայացրեց Բրայան Մբեումոյին որպես նորեկ՝ «Բրենտֆորդի» հետ երկարատև բանակցություններից հետո։ Այժմ «կարմիր սատանաները» մտադիր են կենտրոնանալ այլ դիրքերի ամրապնդման վրա։

Լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի տեղեկություններով՝ մանկունիանցիները նախատեսում են ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ պայմանագիր կնքել նոր կենտրոնական հարձակվողի, հենակետային կիսապաշտպանի և դարպասապահի հետ։

Նշենք, որ Մատեուս Կունյայի և Բրայան Մբեումոյի տրանսֆերները «Մանչեսթեր Յունայթեդի» համար արժեցել են ավելի քան 150 միլիոն եվրո։

Leave a Comment