Երբ կարիերաս ավարտեմ, կպատմեմ, թե ինչ է պատահել այդ օրը. Դե Խեան՝ Ռեալ ձախողված տեղափոխության մասին

«Ֆիորենտինայի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան մեկնաբանել է իր ձախողված տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»։ Հիշեցնենք, որ իսպանացին պետք է միանար «սերուցքայիններին» 2015 թվականի օգոստոսի 31-ին։

Գործարքը մոտ էր ավարտին, սակայն մադրիդյան գրանդը ենթադրաբար չի ուղարկել անհրաժեշտ փաստաթղթերը Իսպանիայի պրոֆեսիոնալ լիգայի (LFP) գրասենյակ, մինչդեռ իսպանական ակումբը մեղադրել է «Մանչեսթեր Յունայթեդի» անփութության մեջ, որի կազմում այդ ժամանակ խաղում էր դե Խեան։

«Երբ ավարտեմ կարիերաս, կխոսեմ այդ օրը տեղի ունեցածի մասին։ Ի վերջո, դա տեղի չունեցավ, և կարծում եմ՝ երբ ինչ-որ բան է պատահում, կա մի պատճառ։ Ես մնացի Մանչեսթերում և շատ երջանիկ էի։ Այն իմ տունն է, և կարծում եմ, որ ամեն ինչ լավ ստացվեց։ Կուրտուան այնտեղ տեղափոխվեց հետագայում՝ տեղ գտնելով «Ատլետիկոյում» իմ «Յունայթեդ» տեղափոխվելու շնորհիվ։ Նա հիանալի աշխատանք կատարեց, և ես ուրախ եմ նրա համար»,- ասել է Դե Խեան Cronache-ի հետ զրույցում։

Leave a Comment